ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ և ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ԼԻՃ | Climbing mount Ararat and visiting Lake Van, 20 August

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ և ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ԼԻՃ | Climbing mount Ararat and visiting Lake Van

ArmLand

Highlights

Wed, 20 Aug, 2025 at 03:00 pm

Arshakunyats 4 , Yerevan, Armenia

Advertisement

Date & Location

Wed, 20 Aug, 2025 at 03:00 pm - Wed, 27 Aug, 2025 at 12:00 am (AMT)

Arshakunyats 4

Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ և ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ԼԻՃ | Climbing mount Ararat and visiting Lake Van
Բոլոր արկածասերներին հրավիրում ենք մասնակցել 2025 թվականի Արարատի վերելքին, որից հետո կայցելենք Վան։ Ճամփորդությունը 7 օր է՝ Օգոստոսի 20-27-ը։


🚐 Օր 1-ին. Երևան-Ախալքալաք-Վրաց-թուրքական սահման-Անի-Բայազետ

Առաջին օրը մեր ուղևորությունը կանցնի Հայաստան - Վրաստան -Թուրքիա ճանապարհներով: Սկզբից կայցելենք հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ Անի: Անիում շրջելուց հետո կուղևորվենք Բայազետ։ Մասնակիցները կգիշերեն Բայազետի բարձրակարգ հյուրանոցում:

⛺️ Օր 2-րդ. Առաջին ճամբար (3300 մ)
Խումբը Բայազետից լեռնային մեքենաներով կբարձրանա 2200 մ դեպի Արարատ լեռը, որտեղից էլ կսկսվի քայլելու ճանապարհը:
4-5 ժամ քայլելուց հետո մասնակիցները կհասնեն 3300 մ բարձրության վրա տեղակայված առաջին ճամբարը, որտեղ էլ կգիշերեն վրաններում։

⛺️ Օր 3-րդ. Երկրորդ ճամբար (4100 մ)
Առավոտյան խումբը կբարձրանա դեպի 4100 մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար, որտեղ, մասնակիցները` հանգստանալով, կպատրաստվեն հաջորդ օրվա վերելքին: Գիշերակացը կլինի 4100 մ բարձրության վրա տեղակայված ճամբարում:

🗻 Օր 4-րդ. Վերելք դեպի գագաթ (5165 մ)
Գիշերը՝ ժամը 2:00-3:00 կսկսվի վերելքը դեպի Արարատի գագաթը: Երբ հասնենք գագաթ, լուսանկարվելուց և վերելքը նշելուց հետո կիջնենք 4100 մ բարձրության վրա գտնվող ճամբարը, այնուհետև 3300 մ վրա տեղակայված ճամբարը և կգիշերենք:

🏨 Օր 5-րդ. Վերադարձ Բայազետի հյուրանոց
Նախաճաշից հետո մասնակիցները կիջնեն մինչև ստորոտ, այնուհետև կտեղափոխվեն դեպի Բայազետի հյուրանոց և մասնակիցներին կտրվի հանգստի ժամ:
Այդ օրը երեկոյան կնշենք վերելքը 🙂 🍻

🏰 Օր 6-րդ. Բայազետ-Վան-Բայազետ
Առավոտյան խումբը կմեկնի Վան` ճանապարհին այցելելով Բերկրիի հիասքանչ ջրվեժը: Մասնակիցները կայցելեն Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցին և, ցանկության դեպքում, կլողան Վանա լճում։ Խումբը կմեկնի դեպի Տուշպա ամրոց (Վանի բերդ, 9-րդ դար մ.թ.ա.), որտեղ պահպանվել են Սարդուրի և Արգիշտի արքաների դամբարաններն ու սեպագրերը: Վանից կվերադառնանք Բայազետ և կգիշերենք:

🚍 Օր 7-րդ. Բայազետ-Կարս-Երևան
Խումբը առավոտյան կուղևորվի Կարս, կտեսնի Կարսի բերդը և Սբ. Առաքելոց եկեղեցին, որից հետո կվերադառնանք Երևան:
Արարատ լեռան վերելքի ժամանակ մասնակիցների իրերը կտեղափոխվեն ձիերի միջոցով:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ՝ 950$


ԱՐԱՐԱՏԻ ՎԵՐԵԼՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ
պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
թերմո հագուստ
2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
Ֆլիսե բլուզ
քայլարշավային ձեռնափայտեր
ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
դեղատուփ
արևապաշտպան քսուք
թերմոս
լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
տաք փոխնորդ հագուստ
անձրևապաշտպան բաճկոն
քնապարկ -2-ից -5 C ջերմաստիճանի համար
զանգապաններ
ձմեռային և ամառային գլխարկ
լեռնային արևային ակնոց
գլխի լապտեր
Լիցքավորիչ (powerbank)

Գինն իր մեջ ներառում է`
✅տրանսպորտի ծառայությունները
✅գիշերակացը բարձրակարգ հյուրանոցում
✅սնունդը լեռան վրա
✅2 ուղեկցորդի ծառայություն
✅խոհարարի ծառայությունը լեռան վրա
✅ծանր ուսապարկերի տեղափոխում ձիերով
✅վրանների, ներքնակների, կատվիկենրի տրամադրում




ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝
անձնական հանդերձանքը
սնունդը ճանապարհորդության ընթացքում
վերելքի թույլտվություն ՝ 50$
վիզայի արժեքը՝ ՀՀ քաղաքացիների համար
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

7⃣ պատճառ՝ ինչու բարձրանալ Արարատ լեռ ArmLand ակումբի հետ՝
1.🔴Ոլորտում 8 տարվա փորձ
Ակումբը 8 տարի անընդմեջ կատարում է լեռնային վերելքներ և արշավներ
2․🔴 5000+ լեռնային վերելքներ
Ակումբը 2015թ.-ից կատարում է 5000+ լեռնային վերելքներ, ինչպիսիք են Էլբրուսը, Արարատը, Կազբեկը
3.🔴 Անվտանգություն
Ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը
4․🔴 200-ից ավել դրական արձագանքներ
Ակումբի կազմակերպած արշավների մասին արձագանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով👇
https://www.facebook.com/pg/ArmlandAdventure/reviews/...
5 ․🔴 Պրոֆեսիոնալ անձնակազմ
Մեր խմբերը ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ
6.🔴 Նախապատրաստական աշխատանքներ
Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կօգնի լավագույնս նախապատրաստվել վերելքին։ Մենք օգնում ենք նաև անհրաժեշտ պարագաների ճիշտ ընտրության հարցում
7.🔴 Հայաստանի Ալպինիզմի Ֆեդերացիայի կողմից տրվող սերտիֆիկատ։

Հաստատեք ձեր մասնակցությունը՝ զանգահարելով և գրանցվելով նախապես 044 88 00 58 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

🔸Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ

Մեր կայքը՝ www.armland.am

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/

Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/

Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club


You may also like the following events from ArmLand:

Also check out other Trips & Adventurous Activities in Yerevan.

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Event Tags

Nearby Hotels

Arshakunyats 4 , Yerevan, Armenia

Just a heads up!

We have gathered all the information for you in one convenient spot, but please keep in mind that these are subject to change. We do our best to keep everything updated, but something might be out of sync. For the latest updates, always check the official event details by clicking the "Find Tickets" button.

Get updates and reminders
Advertisement
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ և ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ԼԻՃ | Climbing mount Ararat and visiting Lake Van, 20 August
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ և ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ԼԻՃ | Climbing mount Ararat and visiting Lake Van
Wed, 20 Aug, 2025 at 03:00 pm